
«…Միեւնույն ժամանակ Էրդողանի ձգտումը՝ վերանայելու Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, քաղաքականապես մոտիվացված որոշում է՝ ուղղված Եվրամիության հետ առանց այդ էլ լարված փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Հունաստանի հետ հակամարտության առավել սրմանը:
Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները երկար ժամանակ տուժել են փախստականների վերաբերյալ համաձայնագրի պատճառով: Թուրքիան, ի վերջո, բացեց սահմանները անլեգալ փախստականների առջեւ, հնչեցին հրապարակային մեղադրանքներ:
Սակայն առիթը, որը վերջնականապես փչացրեց կողմերի հարաբերությունները, եղավ Լիբիայի հակամարտությունը, որին միջամտեց Անկարան՝ խախտելով ԵՄ-ի միանգամից 2-ի անդամի՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու Հունաստանի պլանները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։