Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով

Ծիրանի այգում ամենաեռուն ժամանակահատվածն է։ Բերքը հասել է, արագ հավաքել է պետք։ Մոտ 20 մարդ միանգամից աշխատում է, մի մասը` քաղում են, մյուսները կրում դույլերը, կանայք` միրգը դասավորում արկղերում։

Հայաստանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսվել է արևահամ ծիրանի բերքահավաքը։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում աշխատանքները եռում են։ Այգեպան Գևորգ Գրիգորյանին օգնելու համար անգամ Շիրակի մարզից է բրիգադ ժամանել. նրանք վաղ առավոտյան գալիս են, աշխատում և վերադառնում ուշ երեկոյան։ Ծիրան քաղողների թվում են նաև գյուղի դպրոցահասակ տղաները, ովքեր որոշել են ամառային արձակուրդներին օգտակարը հաճելիի հետ խառնել։

Տղամարդիկ ծառից ծառ են տեղափոխում իրենց ձեռքով պատրաստած մի քանի մետր բարձրությամբ աստիճանը, բարձրանում վրան և հատ-հատ քաղում արևաշող ծիրանն ու լցնում տաս լիտրանոց պլաստմասե դույլերում։ Դրանք կշռում են հատուկ կեռիկների օգնությամբ։ 45 ծառից բաղկացած այգու ամբողջ բերքը հավաքելու համար 3-4 օր կպահանջվի։

Ծիրանենիների հովին նստած կանայք ծիրանը հատ-հատ շարում են արկղերի մեջ։ Սկզբում Հայաստանի համ ու բույրով լեցուն ծիրանի արկղերը կտեղափոխվեն հատուկ պահեստ-սառնարան, իսկ այնտեղից` Ռուսաստան` այնտեղ ապրողներին մեր ծիրանով գերելու համար:

m.armeniasputnik.am