Նոր մանրամասներ արքայական ընտանիքի տարաձայնություններից…
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ արքայական ընտանիքի տարաձայնություններից…

Օրեր առաջ համացանցում հայտնվեց նոր գիրք արքայական ընտանիքի մասին, «Թշնամանքը արքայական ընտանիքում» գիրքը հեղինակել են լրագրողներ Դիլան Հովարդը  և Էնդի Թիլլեթը, հեղինակները հղում են տվել արքայական ընտանիքին մոտ կանգնած սկզբնաղբյուրի՝ չբացահայտելով վերջինիս ինքնությունը։ Գրքում հիմնական թեմաներից մեկն է արքայազններ Հարրիի և Ուիլյամի կոնֆլիկտը։

Հիշեցնենք՝ տարբեր լրատվականներ գրում էին, որ արքայազնների միջև հարաբերությունները լարված են Հարրիի ամուսնության պատճառով. արքայական ընտանիքում բոլորը դեմ էին Մեգանի և Հարրիի միությանը։

Գրքում ներկայացված են կոնֆլիկտի նոր մանրամասներ. պարզվում է, որ արքայական ընտանիքի անդամներին, այդ թվում՝ Ուիլյամին և Քեյթին անհանգստացնում էին Հարրիի մեծ ծախսերը, ամուսնությունից հետո նա անհավանական գումարներ էր վատնում. 33 000 ֆունտ ստերլինգ Հարրին ծախսել է Մեգանի հետ հանգստի մեկնելու վրա, ևս 478 920 ֆունտ ստերլինգ է կազմել Մեգանի նոր զգեստապահարանը՝ հղիների համար։

vnews.am

 



Նման նյութեր