Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիր նահանգի Սուրբ Ալբանի տաճարում՝ խորանի վրա, տեղադրվել է սևամորթ Հիսուս Քրիստոսի նկարը: Նկարը Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիք» որմնանկարի վարիացիան է, գրում է Daily Mail-ը:
Կտավը հայտնվել է՝ որպես աջակցության նշան Black Lives Matter շարժմանը: Նկարը տեղադրելու համաձայնությունը տվել է տաճարի վանահայրը:
Նկարի հեղինակը Լորա Մեյ Ուոդսվորթն է:
«Սևամորթների կյանքը նշանակություն ունի, ուստի մենք Աքսորյալների մեր զոհասեղանը վերածեցինք խորհելու և աղոթելու վայրի՝ կենտրոնում տեղադրելով Լորնայի նկարը»,- ասել է վանահայրը:
Նկարը հնարավոր կլինի տեսնել հուլիսի 4-ից, երբ տաճարը բացվի այցելուների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը