Հարավային բևեռում արձանագրվել է ռեկորդային տաքացում
Advertisement 1000 x 90

Հարավային բևեռում արձանագրվել է ռեկորդային տաքացում

Անցած երեք տասնամյակների ընթացքում Հարավային բևեռում ջերմաստիճանը երեք անգամ ավելի արագ է բարձրացել, քան միջինում մոլորակի վրա: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change գիտական ​​ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ ամեն տասնամյակ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0.6 աստիճանով, ինչը մոլորակի միջին բարձրացումից երեք անգամ ավելի արագ է:

Նշվում է, որ այս երևույթի պատճառներից մեկը Խաղաղ օվկիանոսի արևադարձային արևելյան մասում ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումն է:

Ինչպես գրում է Reuters-ը, կարևոր դեր է խաղացել նաև մարդածին գործոնը: Այսպիսով, գործակալության տվյալներով՝ 30 տարի շարունակ (մինչև 2018 թվականը ներառյալ), Հարավային բևեռում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.8 աստիճանով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր