Ամերիկացի հիփ-հոփ և ռեփ երգիչ Մայլս Փարքս ՄակՔոլումը, ավելի հայտնի՝ որպես Lil Yachty, վթարի է ենթարկվել իր Ferrari 488-ով: Ռեփերն ինքը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ջարդել է 330 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան, գրում է Billboard-ը:
22-ամյա Մայլսը դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել Թվիթերի իր էջում:
«Ես երախտապարտ եմ իմ կյանքի համար»,- գրել է ռեփերը:
Ոստիկանները ռեփերին նախազգուշացում են տվել վտանգավոր վարման և վարորդական իրավունքների բացակայության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը