
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակիչ Էդ Ֆալկոները Ռեինբոու Բիչ քաղաքի մերձակայքում հսկայական ձուկ է բռնել: Ձկնորսից 20 րոպե է պահանջվել ձկանը ջրից հանելու համար, գրում է ABC News-ը:
Ֆալկոների որսը կշռում էր 22 կիլոգրամ, իսկ ձկան երկարությունը 104 սանտիմետր էր:
Ինչպես նշել է ավստրալացին, նա արդեն 30 տարի ձկնորսությամբ է զբաղվում, բայց այսպիսի ձուկ նա երբևէ չի որսացել:
Ձկնորսն իր որսը հանձնել է տեղի ձկնաբուծական ընկերությանը՝ հետազոտության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը