Չինացի կինը գրեթե մահացել է կարաոկե-երեկույթի ժամանակ երգելիս
Advertisement 1000 x 90

Չինացի կինը գրեթե մահացել է կարաոկե-երեկույթի ժամանակ երգելիս

Չինաստանի Լյաոնին նահանգի Դալիան քաղաքի բնակչուհի Չժան անունով կինը գրեթե մահացել է կարաոկե-երեկույթի ժամանակ երգելիս: Կնոջ մոտ տեղի է ունեցել ուղեղի անոթի անևրիզմի պատռվածք այն բանից հետո, երբ նա փորձել է բարձր նոտա վերցնել, գրում է Daily Mail-ը:

Դեպքը պատահել է 55-ամյա կնոջ հետ ընտանեկան կարաոկե-երեկույթի ժամանակ: Չինուհին անընդմեջ երկու երգ է երգել, որից հետո ցանկացել է կատարել դասական չինական ժողովրդական երգ՝ «Տիբեթյան լեռնաշխարհ», որն ունի բարձր տոնայնություն:

Երգը կատարելիս Չժանգը ուժեղ գլխացավ է զգացել, հետո՝ սրտխառնոց:

Հարազատները նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հիվանդին ախտորոշել են ուղեղում անոթի անևրիզմի պատռվածք: Չժանգը երկու ժամ անցկացրել է վիրահատական սեղանի վրա, ինչից հետո անոթը վերականգնվել է: Այժմ նա վերականգնողական շրջան է անցնում բժշկական հաստատությունում:

Բժիշկները կարծում են, որ դժբախտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Չժանգը շաքարախտ և արյան բարձր ճնշում ունի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր