Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս և անկեղծ չեն եղել, կարծում եմ անվիճելի է։ Նրանք կամ անընդհատ ստել են, կամ առավել պարկեշտները՝ հաճախ լռել, չստելու համար։
Պատահական չէ, որ քաղաքականությունը համարվում է նաև հնարավորինի արվեստ։
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «ցնցող» հայտարարությունն արեց, առ այն, որ ստախոս քաղաքական գործիչներն այլևս Հայաստանում տեղ չունեն։Չանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած հակասական հայտարարություններին, խոստումներին, և ընդդիմադիր -իշխանություն, և իշխանություն-իշխանություն ժամանակների հետ։ Ողղակի ծավալը հսկայական կլինի։Թերևս նա գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները։
Ի դեպ, ի տարբերություն քաղաքականությանը, հասարակական գործունեությունը բնորոշվում է , որպես անհանարինի արվեստ։
Այդ իսկ պատճառով հարցս ուղղում եմ, ոչ թե, կամ ոչ այնքան Հայաստանի քաղաքական , այլ հասարակական գործիչներին, նաև իրենց քաղաքացի համարողներին։
Հարգելիներս, ի՞նչ եք կարծում 1995թ․հուլիսի 5-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն և զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծվե՞լ են, լեգիտի՞մ էին, թե՞ ոչ։ Եթե ոչ, արդյոք, դրանց հեղինակները գոնե բարոյական պատասխանատվություն պե՞տք է կրեն, թե՞ ոչ։
Կարող եք պատասխանել ոչ թե իմ , այլ ձեր էջերում, առանց ուղղակիորեն ինձ հղում անելու։
Ավետիք Իշխանյանի էջից: