
Արաբկիր վարչական շրջանում ընթանում են տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Վարչական շրջանի ծրագրով համատիրություններին տրամադրված 2668 քմ ցինկապատ ալիքավոր և 150 քմ հարթ ցինկապատ թիթեղները կծառայեն բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը։
Ծրագրում ներառված հասցեներից 22-ում արդեն իսկ իրականացվել են թեք տանիքների վերանորոգման աշխատանքներ, ևս 16 հասցեում առաջիկայում կունենան նորացված տանիքներ։