Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) որոշել Է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ավելի քան կեսդարյա ստեղծագործությունը նշանավորել 1 հազար ֆունտ ստեռլինգ (1247 դոլար) ոսկյա հուշամետաղադրամով, որի աճուրդային արժեքը, փորձագետների գնահատումներով, գերազանցում Է 68 հազար ֆունտ ստեռլինգը (ավելի քան 85 հազար դոլար): Այդ մասին հուլիսի 6-ին հաղորդել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:
Մետաղադրամն ստեղծվել Է նկարիչ Բրեդլի Մորգան Ջոնսոնի դիզայնով:
«Էլթոն Ջոնը, անկասկած, դարձել Է թագավորության երաժշտության լեգենդը եւ ճանաչվել իր սերնդի ամենահաջողված երգիչներից եւ երգերի հեղինակներից մեկը,-հայտարարել Է Royal Mint-ի ներկայացուցիչ Քլեր Մաքլենանը:-Եվ մենք ուրախ ենք՝ այդպիսով գնահատելու նրա նշանավոր ավանդը բրիտանական երաժշտության բնագավառում»:
Ամբողջ աշխարհում վաճառվել Է 73-ամյա կատարողի ալբոմների 250 մլն օրինակ, ով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված Է եղել ընդհատել Farewell Yellow Brick Road հրաժեշտի համաշխարհային շրջագայությունը; Տարեսկզբին Թագավորական դրամահատարանը հուշամետաղադրամ Էր թողարկել Queen-ի պատվին: Մետաղադրամն առաջինն Է դարձել Է «Երաժշտության լեգենդների» շարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: