«Իրար մեջ դեռ չեն կարողանում պարզել». Պուտինը` միջազգային ավիահաղորդակցության մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Իրար մեջ դեռ չեն կարողանում պարզել». Պուտինը` միջազգային ավիահաղորդակցության մասին. armeniasputnik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Աերոֆլոտի» ղեկավար Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ պարզ չէ` օտարերկրյա գործընկերները երբ կբացեն իրենց օդանավակայանները, այդ թվում` ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։

«Հասկանալի չէ, թե բազմաթիվ երկրների մեր գործընկերները ինչ են անելու, այդ թվում` Եվրոպայում։ Նրանք դեռ իրար մեջ չեն կարողանում պարզել։ Եվ պարզ չէ` նույնիսկ ամառային արձակուրդների ընթացքում երբ են նրանք բացելու սահմաններն ու տարածքները երրորդ երկրների քաղաքացիների, այդ թվում` ՌԴ քաղաքացիների համար բացելու», –ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն այդ համատեքստում նշել է, որ բավական արդիական են «Աերոֆլոտի» ղեկավարի գնահատականները` կապված ոլորտի վիճակի ու իրավիճակից դուրս գալու հետ։

«Մենք դա բազմիցս քննարկել ենք, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակն է ևս մեկ անգամ վերադառնալ այդ հարցին և կոնկրետ քայլեր ուրվագծել», – ասել է Պուտինը։

Սավելևն էլ նշել է, որ հուսով է` ներքին փոխադրումները դեկտեմբերին կվերականգնեն 2019 թվականի ցուցանիշները։

Ավելի վաղ ՌԴ Քաղավիացիայի «Աերոպորտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Գորբաչովը Sputnik ռադիոկայանի եթերում ասել էր, որ Ռուսաստանը այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը կվերսկսի ոչ շուտ, քան օգոստոսին, իսկ գործընթացը կկարգավորվի այս տարվա սեպտեմբերի վերջին–հոկտեմբերին։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից դադարեցրել են այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար կազմակերպվող չվերթերը, ինչպես նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումն ու ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տարանցիկ թռիչքները, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշումներով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) օտարերկրացիների մուտքի արգելքը երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։

armeniasputnik.am