
Գրեթե 1500 տարեկան տաճարի ճակատագիրը նրանք վճռեցին 17 րոպեում։ Համաշխարհային հոգեւոր մշակույթի գլուխգործոցներից մեկը՝ Ստամբուլի սուրբ Սոֆիայի տաճարը փոխում է կարգավիճակը՝ թանգարանից կրկին վերածվելով մզկիթի։ Թուրքիայի գերագույն դատարանն օրերս վճռել է, որ այս հարցում վերջին խոսքը պատկանում է նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանին։
«Այստեղ ձեզ համար ոչ քրիստոնեական տաճար է, ոչ էլ մզկիթ․ սա թանգարան է». 1967- ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն այս խոսքերով արգելեց Հռոմի պապ Պողոս VI- ին Սուրբ Սոֆիայի տաճարում ծնկի իջնել և աղոթել։
Թուրքիայի համար Սուրբ Սոֆիայի տաճարը հոգեւոր մշակութային կառույց չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի համար Բյուզանդական կայսրությունը ոչնչացնելու եւ դրա ավերակների վրա Օսմանյան կայսրությունը կառուցելու վկան է, այդ տարածքներում է թուրքական ինքնիշխանության խորհրդանիշը։
Ավելի մանրամասն՝ armradio.am