
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը: Հայտնում է Corriere della Sera գործակալությունը՝ հղում անելով ընտանիքի ընկերոջը՝ Ջորջո Ասումային:
Ասուման մահախոսականը ցույց է տվել լրագրողներին, որոնք հավաքվել էին այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր կոմպոզիտորը:
«Ես՝ Էնիո Մարիկոնեն, մահացել եմ: Ես հայտարարում եմ այդ մասին բոլոր ընկերներիս, որոնք միշտ եղել են իմ կողքին: Իսկ նրանց, ովքեր մի փոքր հեռու են, ես ողջունում եմ մեծ սիրով»,- ասված է փաստաթղթում:
Մորիկոնեն սեր է խոստովանել նաև կնոջը՝ Մարիային: Նա ցանկություն է հայտնել, որ անցկացնեն փակ հուղարկավորություն:
Էնիո Մորիկոնեն մահացել է հունիսի 6-ի երեկոյան, 92 տարեկան հասակում: