Իրապատում-շոուի աստղ եւ հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսը Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանին աջակցության հիմնադրամին։
«Դիտարկեք Հայաստանին աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։ Հեռուստաաստղը նաեւ մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։
Հայաստանին աջակցության ֆոնդը «Փարոս» հիմնադրամի հետ նախաձեռնություն է սկսել Հայաստանում փոքր բիզնեսին աջակցության համար, որը տուժել է COVID-19-ի համավարակի տնտեսական հետեւանքներից։
«Փարոս» հիմնադրամը 2006թ.-ից զբաղվում է հումանիտար, կրթական, մշակույթային նախագծերի եւ զարգացման ոլորտում ծրագրերի իրականացմամբ։ Գրեթե 15 տարվա աշխատանքի ընթացքում «Փարոս»-ն ավելի քան 200 հաջող նախագիծ է անցկացրել Հայաստանում ու հավաքել ավելի քան 7 մլն դոլար։