
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։
Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից:
Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար:
Դիտեք 15:00 րոպեն»: