Հունաստանը կրկին փակում է սահմանը Սերբիայի հետ: Պատճառն այդ երկրում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի աճն է: Հայտնի է, որ ճանապարհորդական սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը: Մինչ այդ Սերբիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Համաձայն Worldometers-ի տվյալների՝ Սերբիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք: 317 մարդ մահացել է, ավելի քան 13 հազարն՝ ապաքինվել: