
Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Տարերային աղետի հետևանքներից առավելապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան։ 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում գրեթե 7 հազար տուն։
Վարչապետ Շինձո Աբեն աղետի գոտի է ուղարկել մոտ 10 հազար զինծառայողի՝ փրկարարներին աջակցություն ցուցաբերելու համար։ Փրկարարական աշխատանքների խանգարում են ավերված ճանապարհներն ու կամուրջները: