
Ծես, աստվածապաշտություն, խորհրդաբանական գործողություն կամ գործողությունների, արարողությունների շարք՝ արտահայտելու համար որևէ նվիրական, աստվածային երևույթ. հոգևոր պաշտամունքի ձև:
Հայ եկեղեցու ամենանվիրական ծեսերից են Սուրբ պատարագը, մկրտությունը․․․որքանով են սրանք կարևոր, ինչպիսի ծագում ունեն, նաև սուրբ ծեսերի վերաբերյալ հակասական կարծիքներին առնչվող հարցերի շուրջ քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանը խոսում է «Մտքերի խաչմերուկ» ծրագրում։