Տեսողությունը պահպանելու համար ամռանը պետք է աշխատել հնարավորինս քիչ օգտվել մուգ ապակիներով արևապաշտպան ակնոցներից: Եթե առանց ակնոցի անհնար է, ապա անհրաժեշտ է ձեռք բերել այնպիսի տեսապակիներ, որոնք չեն վնասում աչքերին:
Խնդիրներից խուսափելու համար նաև անհրաժեշտ է փոխել արևապաշտպան ակնոցները առնվազն երկու տարին մեկ: Կա նաև այլ տարբերակ, ձեռքի տակ ունենալ ակնոցների հավաքածու, այդպիսով հնարավորություն կլինի ակնոցների ապակիները քիչ մաքրել, որովհետև դրանց օգտագործման հաճախականությունը կնվազի:
Պետք է հասկանալ, որ արևի ճառագայթները զտող համապատասխան տեսապակիների բացակայության դեպքում աչքերը վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթման են ենթարկվում, ինչը կարող է նաև անշրջելի հետևանքներ ունենալ: