Հարգելի պարոն Կարապետյան
Ես դեմ չեմ կադրերին փոխելուն, թեև անձամբ ճանաչելով Գեորգի Ավետիսյանին, չեմ պատկերացնում, թե ավելի լավ մասնագետ և իր գործի, բառիս բուն իմաստով, խելագար սիրահար ում պետք է գտնեն(այսօր նման մասնագետներ մատների վրա կարելի է հաշվել): Բայց երբ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն և փոխտնօրեններ են նշանակվում տնտեսագետներ, նույնն է, եթե Կենտրոնական բանկի նախագահ նշանակվի ասենք անասնաբույժ, կամ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի վարիչ՝ ծրագրավորող կամ չիպ-դիզայներ: Համաձայնեք, ինչքան էլ տաղանդավոր լինեն վերոնշյալ մասնագետները իրենց գործում, բանկիրի կամ բժշկի գործը չեն կարողանա անել, ավելին՝ կփչացնեն ամեն ինչ: Տղերք ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է թիմային աշխատանքը: Ավելին կողմ եմ… բայց դա նաև պետք է լինի խելքին մոտիկ, կամ ինչպես ռւսներն են ասում. в рамках разумного.