«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գևորգ Պետրոսյան. news.am
Advertisement 1000 x 90

«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գևորգ Պետրոսյան. news.am

Առողջապահության նախարարից այսքան ժամանակ ոչ ոք լավ բան չի տեսել,  վերջին խելահեղ հայտարարությունն էլ, երբ կոշիկն ու դիմակը հավասարեցնում է իրար, այդ դեպքում վարտիքն ու դիմակն էլ թող հավասարեցնի իրար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ինչպես մարդը մերկ տնից դուրս չի գալիս, այնպես էլ առանց դիմակի չպետք է դուրս գա:

«Նա  չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ:  Դա ինչ ասելու բան է: Ամենազավեշտալին այն է, որ այս ամեն ինչին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն կոչված է հսկել դրա կատարումը: Սակայն նրա փոխարեն Հայաստանում  կա մի պաշտոնյա, ում անունը Նիկոլ Փաշինյան է, նա է  Հայաստանի  նախագան, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը, օթերևութաբանը  և այլն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը  բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, դրա համար էլ երկիրը խառնվել է իրար. «Մինչդեռ Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ վարչապետի  ֆունկցիան երկրի տնտեսությունը զարգացնելն է, այն տնտեսական հեղափոխությունն էր,  երբ ասում էր, որ պետք է  Ազգային ժողովը փոխվի, քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, կտեսնենք՝  ներդնողները դռան հետևը կանգնած են լինելու. «Բա ո՞ւր փախան այդ ներդնողները»:

Պետրոսյանը,  անդրադառնալով դիմակ չկրելու տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագծին՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ա´յ ընկեր, դու քաղաքացիներին  աշխատանքով ապահովո՞ւմ ես, որ տուգանքի չափը 10 հազար դրամի փոխարեն դարձնում ես 20 հազար: Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր:  Դու որևէ աշխատատեղ ստեղծե՞լ ես, Նիկո´լ Փաշինյան:

Այսպիսի ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ, որևէ իշխանություն թույլ չի տվել: Այդքան քննադատում էին 2-րդ և 3-րդ նախագահներին, բայց այսպիսի բան դեռ չի եղել, սա խայտառակություն է, նման թքած ունեցող վերաբերմունք սեփական հավատավոր ժողովրդի և  ինչպես իրենք են ասում, հպարտ քաղաքացու  նկատմամբ, երբեք չի եղել:

Կոչ եմ անում ժողովրդին ուշքի գալ, հասկանալ, որ այսօր բացարձակապես խախտված է ճիշտ կառավարվելու իր սահմանադրական իրավունքը»,- հավելեց պատգամավորը:

news.am



Նման նյութեր