ԱԴԾ-ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել
Advertisement 1000 x 90

ԱԴԾ-ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Աստրախանի մարզում ձերբակալել են մի տղամարդու, որը հարձակումներ էր նախապատրաստում վարչական շենքերի վրա: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԴԾ-ի` ձերբակալվածը 1987թ-ին ծնված տեղի բնակիչ է, «Իսլամական պետության» կողմնակիցներից (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում. խմբ.):

Գերատեսչության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ աստրախանցին հավատարմության երդում է տվել ԻՊ առաջնորդին։

«Միաժամանակ նա որոշել էր Աստրախանում ահաբեկչական գործողություն իրականացնել վարչական շենքերի վրա զինված հարձակման միջոցով»,- ասել է նա:

Անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը ձերբակալվել է բնակության վայրում։

armeniasputnik.am



Նման նյութեր