Պատշպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այսօր պետք է ներկա լիներ նաև Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, բայց նա հիվանդ է: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց, կարծես, հաջող ընթացք ունենք՝ առողջացածները գնալով շատանում են»,- ասաց Քոչարյանը:
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 820 դեպք, որոնցից 17 427 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11 708 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 127 171 թեստավորում: առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուրն արձանագրվել է մահվան 521 դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 164 է:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ի ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ:
Նորայր Շողիկյան