Վրաստանը կսկսի միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնել օգոստոսին
Advertisement 1000 x 90

Վրաստանը կսկսի միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնել օգոստոսին

Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով: Հուլիսի 8-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:

«Վրաստանն առանց որեւԷ նախնական պայմանների բացում Է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: (…) «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջը»,- ասել Է Չիկովանին:

Ինչպես նշել Է վարչապետի խորհրդականը, հիշյալ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել սոսկ օդային ուղիով եւ սոսկ ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչեւ Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք Է լրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում եւ կոնտակտային տեղեկատվություն:

Վրաստանում մարտի 21-ից մինչեւ մայիսի 22-ը գործել Է արտակարգ դրության ռեժիմ:

Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 963 դեպք: Վրաստանի վարակված եւս երեք քաղաքացի հայրենիք Է բերվել արտասահմանից: Առողջացել Է 841 մարդ: Կարանտինում Է գտնվում ավելի քան 3,9 հազար մարդ, իսկ ստացիոնարներում՝ 202-ը: Մահացել Է 15 հիվանդ:



Նման նյութեր