Յաշա Սոլոմոնյան. «Հարգելի պ-ն Արայիկ Հարությունյան… Լենկ Թեմուրը մի անկյունում նյարդայնացած, եղունգներն է կրծում»
Advertisement 1000 x 90

Յաշա Սոլոմոնյան. «Հարգելի պ-ն Արայիկ Հարությունյան… Լենկ Թեմուրը մի անկյունում նյարդայնացած, եղունգներն է կրծում»

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա» ՀԿ ղեկավար Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումներից.

Հարգելի՛ պարոն Arayik Harutyunyan , մեր դպրոցներում օդ ու ջրի պես պետք են էթիկայի, վարվեցողության կանոնների, էկոլոգիայի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ տվող առարկաներ։ Մեր բնակչության մի ստվար զանգված չգիտի իրեն պահելու և համակեցության տարրական կանոնները։

Դեռևս դպրոցից մեր քաղաքացիներին պետք է սովորեցնել պահելաձև տանը, դրսում, ռեստորանում, սրբավայրում, հուշարձանի տարածքում, բնության գրկում…

Երբեմն որոշ տեղական տուրիստական խմբերի հանդիպելիս տպավորություն է, որ ոչ թե զբոսաշրջիկների խումբ է, այլ իսկական հրոսակախումբ։ Տպավորություն է, որ ոչ թե եկել են՝ հուշարձանին ծանոթանալու, այլ հուշարձանն աղմուկ֊աղաղակով գրավելու… Լենկ Թեմուրը մի անկյունում նյարդայնացած, եղունգներն է կրծում։

Դե իսկ հովեկների ետևից մնացած աղբակույտերի մասին արդեն էլ ուժ չկա խոսելու…

Մենք հոգատար, գրագետ, սրտացավ ու գիտակից քաղաքացիներ կրթելու կարիք ունենք։

Հարգանքներս։