Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է որպեսզի պատժի Նորայրին՝ իրեն քցելու համար: Նորայրը պորձել է Վահանին հանդիպել «դուրս հանել» պատժելու միտումով վերձինս հասկացել է ու խույս տվել, ինչքան հասկացա: Ավելին, Նորայրը ասեց, որ Վահանը այսօր գրել է իրեն որ ինքը արդեն դավաճան է համարվում Հայաստանում և որ այլևս չի կարող վերադառնալ, ինչից հետո Նորայրը շտապել է Հայկական Հյուպատոսարան Սոչիում ձեռք բերել վերդառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ, որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով»:
Քիչ անց, հրապարակելով վիդեոզանգը, Ա. Զաքարյանը գրել է.
«Նորայր Մինասյանը խնդրում է փոխանցել, բոլորին, որ ինքը նեղացած չէ ոչ մեկից, իրեն վիրավորելու, կամ դավաճան անվանելու համար, քանզի ցանկացած ադեկվատ ու իրեն հարգող հայ պետք է որ այդպես էլ արձագանքեր նման պարագայում. «Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է»: