Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն». aravot.am
Advertisement 1000 x 90

Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն». aravot.am

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ի սկզբանե որոշված է եղել, որ ԿԳՄՍ նախարարության եւ եկեղեցու քննարկումները պետք է լինեն նախարարության առաջարկած օրակարգով, քանի որ հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իշխանությունն ու լիազոր մարմինն ունեն որոշակի պատկերացում Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված, եւ եկեղեցին հրավիրվել է քննարկման, նախարարի ձեւակերպմամբ՝ հենց այդ կոնցեպտի շրջանակում:

Միքայել սրբազանից հետաքրքրվեցինք՝ տեղի՞ն էր այս հիմնավորումը, արդյոք մանիպուլյատիվ ոչինչ չկար այս մեկնաբանության մեջ:

«Մենք խոսում ենք բարոյականության մասին, ինքը խոսում է մեր բարոյական կերպարի մասին, ոմանց բարոյական կերպարի մասին…

Մենք էլ խոսենք ուսուցիչների՞ բարոյական կերպարի մասին, բոլոր ուսուցիչների ու տնօրենների բարոյական կերպարը լավագո՞ւյն է, բոլոր նախարարների բարոյական կերպարը հիասքա՞նչ է… Դա ի՞նչ խոսակցության թեմա է: Մենք հարցադրում չենք արել, թե բարոյական հասարակություն չունենք, մենք ասել ենք՝ չափորոշչում այդ բառը չկա, դու այդ մասին խոսիր…Ի՞նչ կապ ունի մեր բարոյական կերպարը, գուցե, մենք ամենավերջին անբարոյականն ե՞նք, դրա համար էլ հասկանում ենք բարոյականության նշանակությունը, դրա համար էլ ասում ենք՝ բարոյականություն բառը չկա… Հո մենք չե՞նք ասում նախարարների մեջ անբարոյականները մեծ տոկոս են կազմում, ո՞վ է բարոյականություն սովորեցում: Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ամբողջ կյանքներս ենք կուսակրոն մնում, հիմա դուք եկել եք կուսակրոնությո՞ւն եք բացատրում…Սա քննարկում չէ»,-ասաց Միքայել սրբազանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am