
Երգիչ Թաթա Սիմոնյանը զարմացրել է երկրպագուներին՝ համատեղ հոլովակ ներկայացնելով 3.33 ռեփ խմբի անդամների՝ Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի հետ:
«Ձյունը հալել էր» երգի տեսահալովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է:
Երգի երաժշտության և բառերի հեղինակը Թաթա Սիմոնյանն է, ռեփի տողերը գրել են Նարեկ Հովսեփյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը: