
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»: