Վերջին տարիներին երիտասարդներն ավելի հաճախ են բախվում կաթվածի վտանգին: Այն մասին, որ ծխելուց հրաժարվելը կանխում է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունները, հայտնի է արդեն վաղուց, սակայն քիչ է հայտնի այն մասին, թե որքան արդյունավետ է այդ միջոցը երիտասարդների մոտ:
Նոր հետազոտությունը , որը հրապարակվել է JAMA Network Open-ում, ցույց է տվել, որ երիտասարդների մոտ ևս ծխելուց հրաժարվելը նվազեցնում է կաթվածից մահվան ռիսկը, հաղորդում է Medportal-ը:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մինչև 50 տարեկանների մոտ առաջին կաթվածից մահվան ռիսկը ցածր է եղել ավելի քան 70%, եթե նրանք թողել են ծխելը նախորդ տարվա ընթացքում:
«Դրանք բացարձակ հստակ արդյունքներ են. երիտասարդների շրջանում, որոնք կաթված են տարել, ծխելուց հրաժարվելը կապված է եղել էական օգտի հետ: Մենք հայտնաբերել ենք այդ միջոցի ապշեցուցիչ արդյունքը: Սակայն, ցավոք, հայտնաբերել ենք, որ երիտասարդների մեծ մասը շարունակում է ծխել կաթվածից հետո»,- ասել է Հարվարդի բժշկական դպրոցից հետազոտության համահեղինակ Ռոն Բլանկստեյնը: