
Իտալիայում՝ Կոմո լճի ափին, նուդիստները տուգանվել են հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Կարաբիներները նկատել են իրավախախտներին Աբբադիա Լարիանա լողափում: Պարզվել է, որ նրանք 43-68 տարեկան վեց տղամարդ են: Տարածաշրջանում դիմակների կրումը պարտադիր է, հետևաբար՝ ոչ միայն հագուստի, այլև դիմակների բացակայության պատճառով նուդիստներից յուրաքանչյուրը տուգանվել է 3333 եվրոյով:
Ոստիկանները նշել են, որ լողափում եղել է մոտ 70 մարդ, որոնց մեծ մասը՝ զբոսաշրջիկներ Լատինական Ամերիկայից և Արևելյան Եվրոպայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը