Թայվանի բնակիչը սարսափել է, երբ դստեր տեսանյութում ուրվական է տեսել: Այս մասին գրում է Daily Mirror-ը:
Նշվում է, որ հայրն իր փոքր դստերը տեսագրել է 2017 թվականի օգոստոսի 22-ին, բարեկամների տանը: Երեք տարի անց նա որոշել է դիտել տեսանյութը և սարսափել է:
Կադրերում երևում է, որ ետին ֆոնին՝ սեղանի շուրջ, մուգ վարսերով կին է նստած: Հայրը սարսափել է այդ տեսարանից, քանի որ չի հիշում, որ սենյակում, իրենցից բացի, ուրիշ մեկն էլ է եղել:
Թայվանի բնակիչը որոշել է, որ դա ուրվական է. այդ օրը հարևանների տանը հուղարկավորություն կար, մահացել էր նրանց դուստրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը