
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերջապես աշխատանք են գտել: Ընդ որում, այն բարձր վարձատրվող է: Նյու Յորքի Harry Walker Agency գործակալության հետ ամուսիններն արդեն ստորագրել են համագործակցության պայմանագիր, գրում է The Age-ը:
Աշխատանքի էությունն այն է, որ ամուսինները տարբեր գիտաժողովների և ֆորումների ընթացքում հանդես կգան ողջույնի խոսքով:
Զույգը կանդրադառնա այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասայական արդարությունը, գենդերային հավասարությունը, շրջակա միջավայրը և հոգեկան առողջությունը:
Նման ելույթի համար բանախոսների բանկային հաշիվը կարող է համալրվել գրեթե մեկ միլիոն դոլարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը