Կանադայի Օնտարիո նահանգի Կոմբերմեր քաղաքի բնակիչ Մայքլ Բաթը միլիոնատեր է դարձել գանձապահի սխալի շնորհիվ, գրում է CTV News Otawa-ն:
82-ամյա Բաթը ցանկացել է ձեռք բերել Lotto 6/49 վիճակախաղի տոմս, բայց գանձապահը սխալմամբ նրան տվել է Lotto Max-ի տոմս:
Տղամարդը չի փոխել տոմսերը, և նրա ինտուիցիան նրան չի խաբել. նա շահել է մեկ միլիոն կանադական դոլար: Իմանալով շահումի մասին՝ կանադացին խոշոր թեյավճար է թողել գանձապահին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը