Երգչուհի Մրայա Քերիի քույրը ձերբակալվել է մարմնավաճառության համար: 55-ամյա Էլիսոն Քերին ձերբակալվել է Նյու Յորքի արվարձանում գտնվող հյուրանոցներից մեկում, որտեղ մարմնավաճառությամբ է զբաղվել ոչ առաջին անգամ:
Ոստիկանապետ Ջոզեֆ Սինատրան հայտարարել է, որ Էլիսոնը ոչ միայն խոստովանել է, որ հայտնի երգչուհու մոտ հարազատն է, այլև դրա հետ կապված՝ իրեն ավելի թանկ է վաճառել: Հայտարարության մեջ երգչուհու քույրը հայտնել է, որ «սիրուն կին է, որը փնտրում է տղայի՝ պատրաստ զվարճանալու իր հետ ու սուզվելու հաճույքների աշխարհը»:
«Մրայան հոգ է տանում իր ընտանիքի բոլոր անդամների մասին, և կատարվածը նրա համար հարված էր»,- ասում է երգչուհու ներկայացուցիչը, իսկ ահա ներքին աղբյուրը հայտնում է, որ քույրերը արդեն մի քանի տարի է՝ չէին շփվել: Շերիֆը դիմել է բոլոր նրանց, ովքեր չպաշտպանված սեռական հարաբերություն են ունեցել այդ «սիրուն աղջկա» հետ՝ կոչ անելով կապվել իրենց բժշկին և հետազոտվել, քանի որ հայտնի է՝ Մրայայի քույրը սեռական ճանապարհով փոխանցվող «մի փունջ» հիվանդություններ ունի:
Էլիսոնի դատը տեղի կունենա օգոստոսի 30-ին: Գրավը 1000 դոլար է: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մրայան կվճարի՞ այդ գումարը՝ հայտնում է people.com-ը: