
Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։
«Արմենիա» ավիաընկերության կողմից հավելյալ տեղեկատվության պարագայում դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։ Այլ մանրամասների հետ կապված՝ խնդրում ենք կապ հաստատել «Արմենիա» ավիաընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով +374 11 747777»,- նշված է հաղորդագրության մեջ։