
Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։