Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում
Advertisement 1000 x 90

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե (նախկին 6-7 րոպեի փոխարեն)։ Այս մասին տեղեկացանք Երևանի մետրոպոլիտենից:

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով:

Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։

Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե»,- տեղեկացնում են մետրոպոլիտենից:

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ: