
«Հայաստանի Ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանն իր հստակ հաղթարշավը շարունակում է ավստրալական «Ձայնը» նախագծում: Երգչուհին կիսաեզրափակիչ փուլում է: Նրա մարզիչ Բոյ Ջորջը խոստովանում է, որ Մաշային նայելիս համաշխարհային աստղի է տեսնում:
Այսօր երեկոյան կայանալիք հերթական համերգի ժամանակ պարզ կդառնա, թե որ 4 մասնակիցներն են անցնելու եզրափակիչ փուլ: Մաշան մրցույթի ֆավորիտներից է: Ահա` երգչուհու ելույթը կիսաեզրափակիչ փուլում: