Հուլիսի 14-ին Մաշտոցյան #Մատենադարան/ի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արսենի Աբրահամյանի արխիվով:?? Անվանի հայագետ լեզվաբանը գիտական հանրությանը ծանոթ է իր կազմած Գրաբարի ձեռնարկով?, որն ակնհայտորեն նպաստել է հին գրական #հայերեն/ի ուսուցման գործին: Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում։
Հանդես է եկել բազմաթիվ արժեքավոր հոդվածներով, որոնց մեջ անդրադարձել է հայերենի պատմական հնչյունաբանության, բառաքննության խնդիրներին, լեզվի ավանդման գիտամեթոդական խնդիրներին և այլն։ Աշխարհաբար գիտական հրատարակությամբ լույս է ընծայել Եզնիկ Կողբացու «#Եղծաղանդոց», Ստեփանոս Օրբելյանի «#Սյունիքիպատմություն» #երկեր/ը: ?
Մատենադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ընտանիքին նվիրատվության համար: