Տավուշը՝ հայկական Իսրայել. armradio.am
Advertisement 1000 x 90

Տավուշը՝ հայկական Իսրայել. armradio.am

Տավուշը թշնամու հետ ամենաերկար հանդիպումն ունի՝ 300 կմ երկարությամբ։ Ու հենց այդ պատճառով է նաև, որ Տավուշը հայկական Իսրայել դառնալու ամենամեծ շանսերն ունի։ Երկրորդ օրն է այստեղ ձայներ են լսվում՝ զենքի։ Այս օրերին՝ իրական։

Մարդիկ հանգիստ են, անհանգիստ են Տավուշից դուրս ապրողները։ Այստեղ ապրում են․ ամռան գործի են՝ դաշտ, տուն, այգի, խոհանոց։

Իրական կրակոցի ձայներ սահմանում ապրողները լսում են։ Ամեն օր։ Կամ ամեն շաբաթ։ Կամ գուցե ամիսը մեկ անգամ։

Ձայներին ծանոթ են այնքան, որ բակում կրկնօրինակում են երեխաները. տավուշցիները գիտեն՝ որ զենքից, ինչ ձայն է գալիս։

Այստեղ ձայները լինում են իրական, լինում նաև՝ բեմադրված։ Մեկ տարի էլ չկա, որ տավուշցի երեխաների բեմադրած խաղից զենքի ձայներն ականջիս են, իրականից չեմ տարբերի։ Ես հեռու եմ, իրենք՝ սահման պահող։

Մարզպետ Հայկ Չոբանյանին հիմա Տավուշի ռազմարդյունաբերական մեծ պոտենցիալի մասին չեմ հարցնում՝ փոխարենը` մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցին եմ գալիս. Տավուշում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը:

Մարզպետը դեռ մեկ տարի առաջ ու մինչև հիմա էլ հաստատ, վստահ է՝ հաջողելու համար համարձակություն ու հավատ է պետք, իսկ մարզի դիրքն ու տեղանքը առանձնահատուկ ճակատագիր է, որից կարելի է օգուտ քաղել, եթե ճիշտ ձեռքերում հայտնվի. «Դրա համար այսօրվա կրթական գործընթացներում մենք պետք է շեշտը հատկապես ինժեներիայի վրա դնենք: Ամենակարևորը մենք ունենք` տաղանդավոր էրեխեք, մնում է երեխաներին ուղղորդենք ու տանենք դեպի ինժեներիա: Մի քանի տարի հետո Տավուշում լինելու են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք համաշխարհային նշանակություն են ունենալու»:

armradio.am