Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար Է մահացել կորոնավիրուսի պատճառով
Advertisement 1000 x 90

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար Է մահացել կորոնավիրուսի պատճառով

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար Է մահացել կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հուլիսի 15-ին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Մոտավորապես հինգ ամիս մեր երկիրն ապրում Է կորոնավիրուսի համավարակի հետ: Բուժանձնակազմն առանց դադարի ջանքեր Է ներդրել, որպեսզի հսկողության տակ վերցնի այդ հիվանդությունը՝ շարունակելով բուժել հիվանդներին: Զբաղվելով դրանով՝ մեր հինգ հազար բժիշկներ ու սանիտարներ հիվանդացել են COVID-19-ով: Ցավոք, նրանցից 140-ը մահացել են»,-ասել Է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել Է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Հիվանդության դեպքերի ընդհանուր թվաքանակը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի մասին, հասել Է 264,6 հազարի, նրանցից 13,4 հազարը՝ մահացու ելքով:

Ապաքինվել Է առնվազն 227,6 հազար մարդ: Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ նորացրել Է մեկ օրվա ընթացքում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին:



Նման նյութեր