MTV հեռուստաալիքի կազմակերպած ամենակարևոր իրադարձությունը՝ համաշխարհային շոու-բիզնեսի լավագույն տեսահոլովակները բացահայտող MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը, կայացավ այս կիրակի։ Սովորաբար նման լայնամասշտաբ միջոցառումները հետաքրքիր են ոչ միայն նրանով, թե ով և քանի մրցանակ է տարել տուն, այլև թե ինչ կերպարով, որքան թանկ զգեստներով և ինչքան մերկ են ներկայացել համաշխարհային աստղերը։ Ուստի, առաջին հերթին խոսենք կարմիր գորգով անցած հայտնիների արտաքին տեսքի մասին։
Բնականաբար, ինչպես անցյալ տարի, այս անգամ նույնպես գլխավոր դերում էին Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը։ Քիմն իր սև թափանցիկ զգեստով և երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո 30կգ նիհարած մարմնով իսկական ֆուրոր արեց. անգամ Քանյեն չէր կարողանում աչք կտրել նրանից։
Սակայն 35-ամյա հայուհուց բացի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև Բեյոնսեն, որը ներկայացել էր դստեր՝ Բլյու Այվիի հետ։
Սա 4-ամյա Այվիի առաջին կարմիր գորգի արարողություն էր, որին երեխայի հանրահայտ ծնողները լրջորեն պատրաստվել էին։
Հայրիկին անչափ նման Բլյուն եկել էր 11 հազար դոլարանոց զգեստով՝ դառնալով իսկական արքայադուստր։
Իսկ Բեյոսնեն ընտրել էր թափանցիկ, նրբագեղ զգեստ, որը համադրել էր զմրուխտե ականջօղերով։
Երեկոյին իրենց հմայքով փայլ են հաղորդել նաև Նաոմի Քեմփբելը, Բրիթնի Սփրիսը, Հայդի Քլումը, Նիկի Մինաժը, Արիանա Գրանդեն և ուրիշներ։