Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը. armeniasputnik.am

Ռուսաստանից Հայաստան լրացուցիչ զենք մատակարարելու կարիք չկա։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նման հայտարարություն է արել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով մտադիր չէ Ռուսաստանին սպառազինության լրացուցիչ մատակարարման հայտ ներկայացնել։

«Եղած սպառազինությունը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար»,-վստահ է դիվանագետը։

Նա արձանագրել է այն փաստը, որ Երևանի և Մոսկվայի միջև այս բոլոր տարիների ընթացքում զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը, կան պարտավորություններ և համաձայնագրեր, որոնք քննարկում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները։

«Արդեն տեղադրված պատվերները և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, միանգամայն բավական է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Այդ պատճառով էլ այսօր ինչ-որ լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,-ընդգծել է Տողանյանը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

armeniasputnik.am



Նման նյութեր