Տոկիոյում COVID-19-ի սպառնալիքի մակարդակը հասել Է առավելագույնի
Advertisement 1000 x 90

Տոկիոյում COVID-19-ի սպառնալիքի մակարդակը հասել Է առավելագույնի

Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին: Այդ մասին հայտնել Է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյիկեն:

«Ներկա իրադրությունն այնպիսին, Է, որ, ես կարծում եմ, հարկ Է նախազգուշացնել վարակի տարածման մասին»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: Տոկիոյի վարչակազմի հիմնական ուղեգիծը լինելու Է բազմակողմ միջոցառումների նախատեսումը, ներառյալ թեստերի ու բուժման համակարգի ամրապնդումը, վիրուսի դեմ նախազգուշական պահանջների պահպանումը մայրաքաղաքային տարածաշրջանի բնակիչների ու բիզնեսի համար: Մասնավորապես, մայրաքաղաքի բնակիչներին կոչ կարվի խուսափել այն խանութներից, ռեստորաններից եւ բարերից, որոնք չեն պահպանում հակամիջոցները վիրուսի տարածումը կանխելու համար:

Քաղաքում կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքների թվի աճը, սկսած անցած շաբաթ օրվանից՝ հուլիսի 11-ից, անընդմեջ չորս օրվա ընթացքում գերազանցել Է օրական 200-ը, իսկ հետո փոքր-ինչ նվազել Է: Այդուհանդերձ, հուլիսի 15-ին Տոկիոյում գրանցվել Է թեստերի 165 դրական արդյունք:

Ճիշտ Է, ինտենսիվորեն աճում Է նաեւ թեստերի թիվը: Կոյիկեի խոսքով՝ պլանավորվում Է COVID-19-ի թեստերի թիվը Տոկիոյում ներկայիս 6,5 հազարից օրական հասցնել 10 հազարի՝ թեստավորման լրացուցի կետեր գործարկելով հետազոտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:



Նման նյութեր