Ածխաջրածինների ցածր պարունակությամբ դիետան պոտենցիալ կերպով կարող է բարելավել նյութափոխանակությունը՝ պաշտպանելով COVID-19-ի վտանգավոր բարդություններից եւ մահացությունից: BMJ Evidence based Medicine ամսագրի համար հոդվածում նման կարծիք է հայտնել ավստրալացի գիտական լրագրող Մարիանա Դեմիսին։
Որպես փաստարկ Դեմասին ներկայացնում է տվյալներն այն մասին, որ ճարպակալմամբ եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ կորոնավիրուսի պատճառով բարդությունների զարգացման ռիսկային խմբում են։ Իսկ ածխածնի ցածր պարունակությամբ սննդակարգը կարող է օգնել նվազեցնել քաշը եւ վերահսկել շաքարն արյան մեջ:
Սակայն կորոնավիրուսային բարդությունների կանխարգելման այս եղանակը մեծ կասկածներ է առաջացրել մասնագետների շրջանում: Ըստ Բոստոնի բժշկական կենտրոնի սննդի եւ քաշի վերահսկման կենտրոնի տնօրեն Քերոլայն Ապովյանի՝ ցանկացած առողջ սննդակարգ կարող է ամրապնդել իմունային համակարգը, բայց դրանցից ոչ մեկը չի ապացուցել իր արդյունավետությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Պետք չէ անհանգստանալ ածխաջրերի ընդունման կապակցությամբ համաճարակի ժամանակ, միայն եթե ձեր բժիշկը խորհուրդ չի տվել ձեզ նվազեցնել դրա քանակը»,- պնդում է մասնագետը: