Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամներ վարակված են կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Հունահռոմեական ոճի ընտրանին այս օրերին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել է, մինչ ըմբիշները կբուժվեն: Ֆեդերացիան, սակայն, չի հայտնում մարզիկների անունները:
Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով մարզիկների անվտանգությունը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը