Խորհող դիմանկար․ Դիանա Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խորհող դիմանկար․ Դիանա Հովհաննիսյան

– Կանայք հաստատուն չեն, հակասական են, զգացմունքային․․․ բայց նաև պրագմատիկ են, հաշվենկատ, իրատես: Պիտակներ, դիմակներ ու կարծրատիպեր, երբեմն օգտվում ենք, երբեմն էլ դեն նետում:

Ի՞նչ է զգում երկրաշարժը տեսած կինը, ով վերադարձել է Հայաստան, ունի իր շրջապատը և հավատում է, որ միայն արարքներն են մեզ բնութագրում: 

1_orig

  • ․․․Ընտանիքը՝ անազատություն է: Ինձ համար այն կարևոր է, բայց դա ֆոնային երանգ է, հնարավորություն, որը կապում է հոգեպես ինձ և երեխաներին: Դա 24-ժամյա համատեղ գոյակցություն չէ: Քո մի կեսը տուն է ձգտում, քանի որ անընդհատ հասկանում ես, որ առանց ընտանիքի կյանք չունես, իսկ մյուս կեսդ ստիպում է, որ մտածես, թե ինչ անել, որ տանը բոլորը ապահով լինեն: Միշտ երկընտրանքի առաջ եմ եղել․ տուն, թե աշխատանք: Առանց ընտանիքի ես չեմ կարող երջանիկ լինել: Ես և ամուսինս գործընկեր ենք, ընկերներ ենք: Աշխատանքը ամենքիս համար կայացման միջոց է:

2_2_orig

  • Երեխաներին խոսքով անիմաստ է դաստիարակել: Պետք է սեփական օրինակով ցույց տալ: Դա էլ կլինի դաստիարակությունը: Տատս ինձ ոչինչ չէր ասում, ցույց էր տալիս: Ինքնադաստիարակությունը միշտ էլ կլինի, ինքնախարազանումն էլ, բայց պետք չէ չափն անցնել:

3_orig

  • Կենցաղում անհնար է կնոջ և տղամարդու համար բնական դերեր հորինել: Գլխավորը՝ ինքնուրույն լինելն է: Կինը անընդհատ պետք է հիշի, որ կնոջից սպասելիքները միշտ ավելի շատ են: Այնպես որ պետք է մտածված գործել:
  • Հավատում եմ երազների իրականացմանը: Չնայած հիմա ավելի շատ ծրագրում եմ: Փորձում եմ լինել իրատես: Ամենամեծ աղետը՝ ժամանակի պակասն է: Ամեն բան այնպես է ընթանում, որ ժամանակը չի հերիքում:

imgp0039

  • Չի կարելի ներել փոքրոգությունը և վախկոտությունը: Երբ մարդիկ միմյանց դավաճանում են, ուրեմն ինչ-որ պահից ընդհատվել է երկխոսությունը:
  • Էգոիստ եմ: Ինձ համար ամենակարևորն իմ փոքրիկ երջանկությունն է: Այո, ժամանակս կզոհաբերեմ ինչ-որ բանի համար, բայց ոչ կյանքս:

Հարցերի հեղինակ՝ Ելենա Կոժեմյակինա

Լուսանկարները՝ Էմմա Մարաշլյանի

thinkingportraits.weebly.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը