
Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ցույց կտանք ռուսական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն առկա սահմանային հակամարտությունը, այլև մեր եղբայրական երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք բազմիցս դրանցից օգտվել ենք: Ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա: